Maserati-ն խոստանում է էքսկլյուզիվ ժամացույց նվիրել Գուդվուդի փառատոնի ընթացքում մեքենան գնողներին

00:04 • 03.07.17

Maserati ընկերությունը Գուդվուդի արագության փառատոնին ներկայացրել է նորացված GranCabrio կաբրիոլետը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, հենց փառատոնի ժամանակ յուրաքանչյուր նորագույն մոդելի պատվերի դեպքում իտալական մեքենաշինական ընկերությունը էքսկլյուզիվ ժամացույց կնվիրի գնորդին: 

Մեքենան առանձնանում է սրահում տեղադրված ժամանակակից ժամանցային համակարգով` 8.4 դյույմ անկյունագծով սենսորային էկրանով, Android Auto և Apple CarPlay համակարգերով:   

Ինչպես և նույն մոդելի կուպեն, այնպես և բաց տանիքով տարբերակը համալրված են 4.7 լիտր ծավալային V8 շարժիչով, որը 460 ձիաուժ հզորություն է զարգացնում և աշխատում է 8 աստիճան փոխանցման տուփի հետ:

 

Maserati-ն խոստանում է էքսկլյուզիվ ժամացույց նվիրել Գուդվուդի փառատոնի ընթացքում մեքենան գնողներին