Volkswagen-ն օգոստոսին կսկսի ավտոմեքենաներ մատակարարել Իրան

17:25 • 04.07.17

Գերմանական Volkswagen ավտոընկերությունն օգոստոսին կսկսի ավտոմեքենաներ մատակարարել Իրան՝ 17 տարի անց վերադառնալով Իրանի վերականգնվող շուկա, հայտնում է Reuters գործակալությունը:


Այս քայլը կարող է օգնել գերմանական ընկերությանը նվազեցնել Չինաստանի և Բրազիլիայի նման արտասահմանյան անկայուն շուկաներից կախվածությունը:


Volkswagen-ը համաձայնագիր է կնքել Իրանի Mammut Khodro ավտոմոբիլային ընկերության հետ Tiguan և Passat մոդելները մատակարարելու համար: Հաղորդվում է, որ ընկերությունը հիմնականում կենտրոնանալու է Թեհրանի վրա:

Volkswagen-ն օգոստոսին կսկսի ավտոմեքենաներ մատակարարել Իրան