Dartz-ը փողոց է հանել իր «սև ալիգատորին» (լուսանկար)

04:03 • 04.07.17

Լատվիական Dartz մեքենաշինական ընկերությունը Ռիգայի փողոցներ է հանել «սև ալիգատոր» կոչվող մոդելի նախատիպը։  Նոր ամենագնացը ցուցադրել են Gumball 3000 ավտոարշավի մեկնարկի ընթացքում:


«Սև ալիգատորը» պատրաստվելու է Mercedes-AMG GLS 63-ի բազայով։ Ութ ցիլինդրանի 5,5-լիտրանոց բիտուրբո շարժիչը, որը գործարանային կոնֆիգուրացիայով 585 ձիաուժ ունի, հասանելի կլինի չորս տարբերակներով՝ 760, 850, 1100 и 1600 ձիաուժով։


Նշվում է, որ մեքենայի յուրահատուկ անունը պատահաբար չի ընտրված, քանի որ Dartz յուրաքանչյուր մեքենայի ներքին հարդարանքի համար օգտագործվում է տասնութ ալիգատորի կաշի։  

 

7a834cee2c49cef01c994b4b42f9a697896bb3c8

 

 

 

Dartz-ը փողոց է հանել իր «սև ալիգատորին» (լուսանկար)