Ցուկերբերգը մտադիր է արևի էներգիան կլանող անօդաչուների միջոցով ամբողջ աշխարհն ապահովել ինտերնետ կապով

14:30 • 04.07.17

Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ցանկանում է մոլորակի հեռավոր անկյուններն ապահովել ինտերնետ կապով արևի էներգիան կլանող հսկայական անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Ինչպես նշում է The Independent-ը, այդ նպատակով Facebook ընկերությունը ստեղծել է Aquila կոչվող անօդաչուն, որի 2-րդ փորձնական թռիչքը վերջերս է իրականացվել ու հաջող ընթացք ունեցել:

Աղբյուրը մանրամասնում է, որ Boeing 737-ի թևերի բացվածքի մեծությունն ունեցող Aquila-ն 1 ժամ 46 րոպե շարունակ թռել է ավելի քան 900 մ բարձրության վրա:

«Երբ Aquila-ն վերջնական տեսքի գա, այն իրենից կներկայացնի արևային էներգիայով գործող անօդաչուների խումբ, որն ամբողջ աշխարհը կապահովի ինտերնետ կապով: Այսօր աշխարհի բնակչության կեսից ավելին՝ 4 մլրդ մարդ, դեռևս ինտերնետ-հասանելիություն չունի: Մի օր Aquila-ն կփոխի դա»,-ասել է Ցուկերբերգը:

Նշվում է, որ Aquila-ն թռչում է ինքնուրույն, սակայն անհրաժեշտության դեպքում այն հնարավոր է կառավարել նաև մարդու կողմից:

Facebook-ի նպատակն է, որ անօդաչուն կարողանա բարձրանալ 20 կմ-ի վրա ու նույն տարածքում մնա մի քանի ամիս  և տվյալ տեղանքի բնակիչներին ապահովի ինտերնետ կապով:

 

Картинки по запросу zuckerberg drone

Ցուկերբերգը մտադիր է արևի էներգիան կլանող անօդաչուների միջոցով ամբողջ աշխարհն ապահովել ինտերնետ կապով