Նոր Audi A8-ը կմերսի ուղևորների ոտքերը (տեսանյութ)
Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը հրապարակել է նոր A8 մոդելի վերաբերյալ տեսահոլովակ, համաձայն որի նոր սերնդի սեդանը համալրված կլինի ոտքերի մերսման գործառույթով:
Ինչպես նշում է motor.ru-ն, մերսման ծառայությունից կկարողանան օգտվել հետևի շարքի ուղևորները: Բացի այդ, տեսանյութից պարզ է դառնում, որ խոսքը կրունկների մերսման մասին է:
Դատելով հրապարակված կադրերից՝ մերսման գործառույթը հնարավոր կլինի ակտիվացնել դիմացի նստատեղի հետևի հատվածում ներկառուցված սենսորային պլանշետի միջոցով:
Նշենք, որ նոր A8-ի շնորհանդեսը կայանալու է հուլիսի 11-ին՝ Բարսելոնայում: Չորսդռնանի նորույթը կունենա ինքնակառավարման համակարգ, որը կկարողանա ինքնուրույն արագություն զարգացնել, արգելակել, կայանել:










