Volvo-ն անցում է կատարում էլեկտրական մեքենաների արտադրությանը

21:56 • 05.07.17

2019 թվականից սկսած Volvo ընկերության յուրաքանչյուր մոդել կհամալրվի էլեկտրական շարժիչով: Շվեդական ընկերության այս որոշմամ վերջ կդրվի բացառապես ներքին այրման շարժիչներով համալրված մեքենաների ժամանակաշրջանին:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, նոր ռազմավարության շրջանակներում բոլոր նոր ավտոմեքենաները կներկայանան կամ ամբողջությամբ էլեկտրական տարբերակով կամ հիբրիդային տարբերակով:

Ընկերության ղեկավարի խոսքով` այս որոշումն առաջին հերթին պայմանավորված է Volvo-ի հաճախորդների պահանջով:

2019-2021 թվականներին ընկերությունը մտադիր է 5 էլեկտրամեքենա թողարկել, որոնցից երեքը կներկայանան Volvo ապրանքանիշի անվան տակ, ևս երկուսը կներառվեն Polestar մոդելային շարքի կազմում:

Բացի ամբողջովին էլեկտրական մոդելներից, Volvo կթողարկի նաև մի շարք բենզինային և դիզելային հիբրիդային տարբերակներ:

 

  

 

 

Volvo-ն անցում է կատարում էլեկտրական մեքենաների արտադրությանը