Պակիստանում աշխատանքի են անցել առաջին ռոբոտ մատուցողները (լուսանկարներ)

21:23 • 06.07.17

Պակիստանում «աշխատանքի են անցել» առաջին ռոբոտ մատուցողները, որոնք Մուլթան քաղաքի պիցերիայի հաճախորդներին սպասարկում են ժպիտով:

Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը, Ռաբիա, Անի և Ջենի անունով ռոբոտները ողջունում են հաճախորդներին և պիցցա մատուցում: Հաստատության տնօրենի խոսքով` այցելուներին դուր է եկել ինովացիոն սպասարկումը: Ըստ հաճախորդների` դա նաև երեխաներին զբաղեցնելու լավ տարբերակ է:

Ռեստորանի 24-ամյա տնօրենը նշում է, որ ոգեշնչվել է դիտելով Չինաստանի ռեստորանում սպասարկող ռոբոտ մատուցողների տեսանյութերը:

Նա ռոբոտների պատրաստման համար անհրաժեշտ բոլոր մասերը հավաքել է հայրենի քաղաքում, իսկ ռոբոտների կառուցումը 6000 դոլար է արժեցել:

 

 

 

 

Պակիստանում աշխատանքի են անցել առաջին ռոբոտ մատուցողները (լուսանկարներ)