Google-ը դրամաշնորհ է հատկացրել ավտոմատ հոդվածների ստեղծման ծրագրի զարգացման համար
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի նորությունների ազգային գործակալությունը (Press Association) և Urbs Media-ն Google-ից 706 000 եվրոյի չափով դրամաշնորհ են ստացել, հայտնում է vedomosti.ru-ն: Այդ միջոցները ներդրվելու են առանց լրագրողների մասնակցությամբ հոդվածներ գրելու ծառայության ստեղծման մեջ:
Նշվում է, որ դրամաշնորհը Digital News Initiative ֆոնդից հատկացված դրամաշնորհների մեջ այսօրվա դրությամբ ամենախոշորներից է:
Նախագիծը կոչվում է RaDaR՝ «Լրագրողներ, տվյալներ, ռոբոտներ»: Ծառայության ստեղծողները հույս ունեն, որ այն կկարողանա ստեղծել ամսական մոտ 30 000 նյութ՝ օգտագործելով բաց տվյալներ: Այդ տեքստերը կստեղծվեն մի քանի տարբերակներով:










