Microsoft-ը պատրաստվում է հազարավոր աշխատակիցների աշխատանքից ազատել
Ամերիկյան Microsoft ընկերությունը մասշտաբային վերակազմակերպում է հայտարարել, որը կհանգեցնի հազարավոր աշխատակիցների հեռացման: Այդ մասին հայտնում է CNBC-ն:
Ինչպես նշվում է՝ աշխատակիցների մեծ մասը կհեռացվեն վաճառքների ոլորտից: Հեռուստաալիքի հաշվարկներով՝ խոսքը մոտ 3 հազար աշխատատեղի կրճատման մասին է:
Microsoft-ը պատրաստվում է իր աշխատանքում կենտրոնանալ Azure ամպային ծառայության վրա: Վերջին եռամսյակում ընկերությունը գրանցել է այդ ոլորտում վաճառքների 93 տոկոսի աճ:
CNBC-ը նշում է, որ ընդհանուր առմամբ, աշխարհում ընկերության համար աշխատում է մոտ 121 հազար մարդ:










