Apple-ը դեմքի ճանաչման տեխնոլոգիա է արտոնագրել

18:44 • 07.07.17

Apple ընկերությունը դեմքի ճանաչման տեխնոլոգիա է արտոնագրել, որով պետք է համալրված լինի ապագա iPhone 8 առաջատար սմարթֆոնը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նոր գործառույթը գալիս է փոխարինելու Touch ID-ին: Արտոնագրի նկարագրության մեջ ասվում է, որ տեխնոլոգիան աշխատելու է ցածր էներգիայի ռեժիմով, քանի դեռ սենսորները «չեն գտնի» դեմքը: Այդ պահին գործառույթը կակտիվանա:

Ներկա պահին տեխնոլոգիան փորձարկումների փուլում է գտնվում, սակայն այն շուտով համալրելու է նորագույն iPhone-ի գործառույթների շարքը, իսկ սմարթֆոնի ներկայացումը սպասվում է այս աշնանը:

Աղբյուրը նշում է, որ սմարթֆոնը համալրված կլինի 3D տեսախցիկի սենսորով, որի օգնությամբ սարքի սեփականատերը կկարողանա անվտանգ գործարկել հավելվածը և վճարումներ կատարել:

 

 

 

Apple-ը դեմքի ճանաչման տեխնոլոգիա է արտոնագրել