BMW-ն 25 կմ/ժամ արագությամբ ընթացող էլեկտրական սկուտեր է ներկայացրել (լուսանկարներ)

23:05 • 07.07.17

BMW ընկերությունը էլեկտրական սկուտեր է ներկայացրել, որը կարող է մինչև 25 կմ/ժամ արագություն զարգացնել:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, X2City անվանումն ստացած սկուտերը օգտագործման ռեժիմից կախված կարող է 25-35 կմ տարածություն անցնել առանց վերալիցքավորման: Էլեկտրական սարքի քաշը նույնպես կազմում է 25 կգ:

Այն համալրված է էլեկտրաշարժիչով, որը ներկառուցված է հետևի անիվի մեջ և սնվում է 408 վատտ/ժամ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցից:

Արագությունը կարգավորվում է մեխանիկական համակարգով` 8,12,16, 20 և 25 կմ/ժամ տարբերակներով: Մարտկոցի լիցքավորումը սովորական կենցաղային էլեկտրացանցից 2.5 ժամ կտևի:

 

 

BMW-ն 25 կմ/ժամ արագությամբ ընթացող էլեկտրական սկուտեր է ներկայացրել (լուսանկարներ)