Չինաստանում գենետիկորեն մոդիֆիկացված շուն են կլոնավորել

21:53 • 07.07.17

Չինական Sinogene ընկերության գիտնականները ներկայացրել են աշխարհում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված կլոնավորված Բիգլ ցեղատեսակի շանը:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` վկայակոչելով չինական ընկերության կայքը, կենդանուն տվել են Լուն Լուն անունը: «Լուն Լուն Չինաստանում սոմատիկ բջջից կլոնավորված առաջին շունն է և ողջ աշխարհում առաջին կլոնավորված շունը, որին ստացել են գենի նոկաուտի (մոլեկուլային գենետիկայի մեթոդ, որով օրգանիզմից հեռացվում կամ անաշխատունակ են դարձվում որոշակի գեներ` Tert.am) միջոցով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Չինաստանն աշխարհում երկրորդ երկիրն է դարձել, որը յուրացրել է սոմատիկ բջիջներից կլոնավորման տեխնոլոգիան: Առաջինը Հարավային Կորեան է:

 

 

 

Չինաստանում գենետիկորեն մոդիֆիկացված շուն են կլոնավորել