Իլոն Մասկը նախազգուշացրել է մարդկությանը սպառնացող աղետի մասին

14:13 • 07.07.17

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Tesla Motors և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը,  նախազգուշացրել է, որ մարդկությունը գտնվում է աղետի շեմին:

«Համաշխարհային պոպուլյացիան գնում է դեպի կործանում, բայց քչերն են տեսնում դա ու մտահոգվում դրանով»,-իր թվիթերյան էջում գրել է գործարարը՝ մեկնաբանելով New Scientist գիտական ամսագրի հոդվածներից մեկը:

Խոսքը 2016թ. նոյեմբերին հրապարակված հոդվածի մասին է, որի հեղինակ Ֆրեդ Պիրսը ենթադրում է, որ Երկրի բնակչությունը կբախվի 2 խնդրի՝ արագ ծերացմանն ու սննդի պաշարների սղությանը:

Ավելի վաղ Իլոն Մասկը նախազգուշացրել էր, որ մարդկությանն աղետ է սպասվում, եթե մարդիկ չկարողանան ճիշտ ադապտացվել ռոբոտային համակարգերի համատարած օգտագործման դարում:

Իլոն Մասկը նախազգուշացրել է մարդկությանը սպառնացող աղետի մասին