Իլոն Մասկի ընկերությունը կստեղծի աշխարհում ամենամեծ մարտկոցը

14:35 • 07.07.17

Ամերիկյան Tesla ընկերությունը շահել է աշխարհում ամենամեծ լիթիումաիոնային մարտկոցի պատրաստման տենդերը:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Իլոն Մասկի ընկերությունը կստեղծի Tesla Powerpack մարտկոցը, որն էլեկտրաէներգիայով կապահովի Ավստրալիայի հարավային հատվածը: Այս մասին Tesla ընկերությունը հայտնել է իր բլոգում:

Ըստ պայմանավորվածության՝ ընկերությունը 100 ՄՎտ հզորությամբ մարտկոցը պետք է ստեղծի մինչև 2017թ. դեկտեմբեր:

Հայտնի է, որ նախագիծն իրագործվելու է մի շարք քամու էլեկտրակայանների հետ համագործակցության շրջանակում:

Ավելի վաղ Մասկը խոստացել էր փրկել Ավստրալիան էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներից:

Իլոն Մասկի ընկերությունը կստեղծի աշխարհում ամենամեծ մարտկոցը