Աճուրդի է հանվել բացառիկ Ferrari, որը 20 տարի փակված էր ավտոտնակում

04:15 • 07.07.17

Օրերս աճուրդում հայտնվել է յուրահատուկ Ferrari՝  365 GTS/4 Daytona Spider բաց մոդելը։ Դա  թողարկված 121 նմուշներից մեկն է, որը քսան տարի շարունակ թաքցրել են մարդկանցից, հայտնում է Autoblog-ը:


1972 թ․ թողարկված այս բացառիկ մեքենան կոչել են The Hidden Spider։ Վերջին անգամ այն ցուցադրվել է 1997-ին՝ Rodeo Drive Concours d’Elegance  մրցույթի ընթացքում, որից հետո  դրա տերն այն փակել է իր ավտոտնակում։   

 


365 GTS/4 Daytona Spider –ը սարքավորված է 12 ցիլինդրանի շարժիչով՝ 5 աստիճանանոց «մեխանիկայի» հետ մեկտեղ։  

Այս բացառիկ Ferrari-ի  վաճառքը տեղի կունենա եկող ամիս Մենթերեյում։ Հավանաբար դրա արժեքը կկազմի շուրջ 1 մլն դոլար։