ՆԱՍԱ-ն «դինոզավրի գլուխ» է հայտնաբերել Մարսի վրա (լուսանկար)

12:50 • 07.07.17

ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) Mars Odyssey ուղեծրային ապարատը, որը զբաղվում է Մարս մոլորակի երկրաբանական կառուցվածքի  ուսումնասիրությամբ և միներալների որոնմամբ, դինոզավրի գլուխ հիշեցնող երկրաբանական ռելիեֆ է հայտնաբերել Մարսի վրա:

ՆԱՍԱ-ի ֆոտոամսագրում հրապարակված լուսանկարի նկարագրությունում ասվում է, որ կադրն արվել է Mars Odyssey-ի THEMIS գիտական գործիքի միջոցով:

«Դու տեսնում ես նույնը, ինչ ե՞ս: Լուսանկարի վերևի մասում դինոզավրի գլո՞ւխ է», - գրել են գիտնականները լուսանկարի նկարագրությունում:

 


Օրերս էլ ՆԱՍԱ-ն հրապարակել էր Mars Odyssey ուղեծրային կայանի միջոցով հեռավոր «Կարմիր մոլորակի» վրա արված ուշագրավ լուսանկարը, որում, կարծես, դեմք պատկերված լինի:

 

 

 

ՆԱՍԱ-ն «դինոզավրի գլուխ» է հայտնաբերել Մարսի վրա (լուսանկար)