Գիտնականներն ապացուցել են, որ Մարսի մակերևույթը պիտանի չէ կյանքի համար
Կյանք Մարսի վրա չի կարող գոյություն ունենալ նրա երկու «թշնամիների»` ուլտրամանուշակագույն լույսի և պերքլորատ թունավոր նյութերի արտասովոր միության պատճառով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` մեջբերելով Scientific Reports ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, այդ նութերը ուժեղացնում են միմյանց նկատմամբ փոխազդեցությունը և վերացնում են մանրէները ընդամենը 60 վայրկյանում:
«Մարսի մակերեսին պերքլորատի հայտնաբերումն ստիպել է մեզ գուշակություններ անել, թե որքան ուժգին ազդեցություն են դրանք ունենում մոլորակի պոտենցիալ բնակելիության վրա: Մարսիական ուլտրամանուշակագույն լույսի ներքո հայտնվելուն պես այն սկսում է փոխազդել երկաթի օքսիդների հետ` տասնյակ անգամ արագացնելով բջիջների ոչնչացումը ուլտրամանուշակագույն լույսի ներազդեցության շնորհիվ: Մարսի մակերեսն էլ ավելի անպիտան է կյանքի համար, քան կարծում էինք նախկինում», - ասվում է Էդինբուրգի համալսարանի գիտնականների զեկույցում:










