Մայք Փենսը խոստացել է, որ ԱՄՆ-ն մարդ կուղարկի Մարս մոլորակ

11:45 • 07.07.17

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մի օր մարդ կուղարկի նաև Մարս մոլորակ:

Ինչպես փոխանցում է The Hill-ը, Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում Փենսը հանդես է եկել հատուկ ելույթով:

«Այստեղից՝ Երկիր մոլորակից իրենց թռիչքի մեկնարկն են տվել այնպիսի տեխնոլոգիական հրաշքներ, ինչպիսիք են «Հաբլ» հեռադիտակը և «Նոր հորիզոններ» միջմոլորակային կայանը, որպեսզի ցույց տան մեզ մոլորակների շրջանում մեր հարևաններին, անծայրածիր գալակտիկաները, հեռավոր աստղերը», - ասել է նա իր խոսքում:

ԱՄՆ փոխնախագահը նաև խոստացել է, որ մի օր ԱՄՆ-ն մարդիկ կարող է ուղարկել դեպի Մարս մոլորակ:

«Մենք կանենք այնպես, որ ամերիկացու ոտքը դիպչի Մարս մոլորակին», - նշել է Փենսը:

Մայք Փենսը խոստացել է, որ ԱՄՆ-ն մարդ կուղարկի Մարս մոլորակ