Ամստերդամի օդանավակայանը ուղեբեռի խելացի պիտակներ կներմուծի, որոնք «կխոսեն» զբոսաշրջիկի հետ

05:46 • 08.07.17

KLM հոլանդական ավիաընկերությունն այս տարվա սեպտեմբերին իր ուղևորներին ուղեբեռի «խելացի» պիտակներ կառաջարկի, որոնք կօգնեն կողմնորոշվել Նիդերլանդների մայրաքաղաքում:

Care Tag կոչվող պիտակը կարող է խոսել իր սեփականատիրոջ հետ: Հագեցած GPS ցանցով և հատուկ միկրոֆոնով, այն զբոսաշրջիկներին գործնական խորհուրդներ է տալիս իրենց գտնվելու վայրից այս կամ այն տեղը հասնելու վերաբերյալ:

Ուղեբեռին կամ անգամ հագուստին փակցրած պիտակը հուշում է տիրոջը, թե որտեղ պետք է կայանել հեծանիվը, որտեղ արագ մի բան ուտել, դիտել փողոցային արվեստի գլուխգործոցները, ինչպես խուսափել գրպանահատներից և այլն:

«Խելացի» պիտակների առաջին նմուշները «կխոսեն» բացառապես անգլերեն: Ավելի ուշ, մինչև տարվա վերջ, կհայտնվեն նաև չինարեն, պորտուգալերեն, գերմաներեն և ռուսերեն խոսող պիտակներ:

Ամստերդամի օդանավակայանը ուղեբեռի խելացի պիտակներ կներմուծի, որոնք «կխոսեն» զբոսաշրջիկի հետ