Facebook-ը մտադիր է Սիլիկոնյան հովտի գրասենյակը «գյուղ» տեղափոխել` 1500 տներով ու խանութներով
Facebook-ի ղեկավարությունը բացահայտել է ընկերության կենտրոնակայանը Սիլիկոնյան հովտից «բազմաֆունկցիոնալ գյուղ» տեղափոխելու մասին տեղեկությունը, որտեղ նաև խանութներ և 1500 տուն կտեղակայվի:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նոր Willow Campus-ի կառուցման միտքը պայմանավորված է ընկերության աշխատակիցների համար անբավարար բնակարանային տարածքով և հանրային տրանսպորտի անհարմարավետությամբ:
Ծրագրի հեղինակների խոսքով` նոր համալիրում կառուցվելիք 1500 տները նախատեսված կլինեն ոչ միայն ընկերության աշխատակիցների համար, մի մասը կառաջարկվի ցածր շուկայական գներով:
Ըստ նախագծի, նոր համալիրը նախատեսվում է կառուցել Սան Ֆրանցիսկոյից 70 կմ հեռավորությամբ գտնվող Մենլո-Պարկ քաղաքում:













