Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանը մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից

17:10 • 10.07.17

«Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանը, ըստ մահվան վկայականի՝ մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Արա Վարդանյանի մահվան պատճառը հիվանդությունն է: Ըստ մահվան վկայականի՝ վերջինս մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից»,-ասաց Սոնա Տռուզյանը:

Վերջինս հայտնեց, որ քննություն է տարվում՝ 53-ամյա Արա Վարդանյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Կորյուն փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում դիի առկայության մասին ոստիկանությունն ահազանգ էր ստացել ԱԻՆ-ից: Խումբը կանչով մեկնել էր Կորյուն փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկը,որտեղ հայտնաբերել էր տղամարդու դի։