Ռուսաստանում «ջրի վրա Bentley» է ստեղծվել (լուսանկարներ)
Ռուսական «Ռադար ՄՄՍ» ընկերությունը «Դելֆին» տեսակի նորագույն մոտորանավակ է ստեղծել, որի լյուքսային կոմպլեկտացիան կարելի է «ջրի վրա Bentley» անվանել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Ռադար ՄՄՍ» ընկերության գործադիր տնօրեն Իվան Անցևը:
Նշվում է, որ առաջին անգամ կատերը ցուցադրվել է այս տարվա հունիսին՝ Սանկտ Պետերբուրգի ռազմածովային սրահում:
«Մենք ներկայացրել ենք «Վոլգա» ստորջրյա թևերով և «Դելֆին» լյուքսային սրահով արդիականացված մոտորանավակը: Կարելի է ասել, որ սա ջրի վրա Bentley է. այն հագեցած է 280 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կաշվե սրահով, կարմիր փայտով և կարող է զարգացնել մինչև 90 կմ/ժամ արագություն», - պատմել է Անցևը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս կատերները կարելի է օգտագործել զբոսանքների, էքսկուրսիաների և VIP-փոխադրումների համար:
«90 կմ/ժամ արագության դեպքում բացվում են կատերի թևերը, և ոչ մի ալիք չի կարող վնասել այն», - հավելել է գործակալության զրուցակիցը:












