Ցուցադրվել է պայթած աստղի ընդերքը (տեսանյութ)

13:10 • 11.07.17

Գիտնականների միջազգային կոլեկտիվը ստեղծել է պայթած գերնոր աստղի մնացորդների եռաչափ մոդելը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Astrophysical Journal Letters ամսագրում, իսկ տեսահոլովակը ներկայացրել է ԱՄՆ-ի Ազգային ռադիոաստղադիտարանը:

Գիտնականների ստեղծած անիմացիայում ներկայացվել է SN 1987A գերնոր աստղի մնացորդի կառուցվածքը. մանուշակագույնով առանձնացված են հատվածները, որտեղ գերակշռում է սիլիցիումի մենօքսիդը, դեղինով՝ ածխածնի օքսիդը, կապույտով՝ ջրածինը: Մոդելի ստեղծման ժամանակ օգտագործված տվյալները ստացվել են ALMA (Atacama Large Millimeter Array) և Hubble աստղադիտակների դիտարկումների արդյունքում:

Նշվում է, որ SN 1987A աստղը տեղակայված է Տարանտուլ միգամածությունում՝ Երկրից 168 հազար լուսային տարի հեռավորության վրա: Լուսատուն պայթել է 1987 թվականին. սա եղել է Արեգակին ամենամոտ գերնոր աստղի պայթյունը 1609 թվականին Գալիլեո Գալիլեյի հայտնագործած աստղադիտակի ժամանակներից:

 

 

Ցուցադրվել է պայթած աստղի ընդերքը (տեսանյութ)