Սմարթֆոն` բանալու փոխարեն և մերսում ոտքերի համար. ներկայացվել է նոր սերնդի Audi A8 մոդելը (լուսանկարներ)

23:44 • 11.07.17

Audi ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի A8 առաջատար և երկար սպասված սեդանը:

Motor.ru-ի ներկայացմամբ` այն համալրվել է խցանումներում ավտոպիլոտ համակարգի անցնելու գործառույթով, արտասովոր կախոցքով, որը բարձրացնում է թափքը վթարից առաջ անիվները ցնցումներից առաջ, առանց վարորդի ինքնուրույն կայանվելու գործառույթով, երկրորդ շարքի ուղևորների ոտնաթաթերի համար մերսման ծրագրով և ինտերիերի նորագույն դիզայնով:

Մոդելի երկարությունը կազմում է 5172 մմ, լայնությունը` 1945 մմ, իսկ բարձրությունը` 1473 մմ:

Ժամանցային համակարգը և նստելատեղերը կարելի է կառավարել հատուկ վահանակի օգնությամբ, որը համալրված է ալյումինային կորպուսով և 5.7 դյույմ էկրանով: Դիմացի նստելատեղերի գլխամասում  ամրացված է 10.1 դյույմ անկյունագծով պլանշետը` ապահովված Wi-Fi կապով: Այն կարելի է հանել և օգտագործել մեքենայից դուրս:

Ավտոպիլոտ համակարգն աշխատում է մինչև 60 կմ/ժամ արագությամբ: Սկզբնապես Audi A8-ը ներկայանում է 3 լիտր տարողությամբ, 6 մխոցային, 286 և 340 ձիաուժ հզորությամբ դիզելային և բենզինային շարժիչներով, որոնք 100 կմ/ժամ արագությունը կզարգացնեն 4.9 վայրկյանում:

Գերմանիայում նորագույն սեդանը կսկսվի վաճառվել աշնանը, սակայն մոդելի գինը չի հաղորդվում:

 

 

 

Սմարթֆոն` բանալու փոխարեն և մերսում ոտքերի համար. ներկայացվել է նոր սերնդի Audi A8 մոդելը (լուսանկարներ)