Apple-ի հաջորդ iPhone-ը կարող է արժենալ ավելի քան 1.200 դոլար
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone 8 սմարթֆոնը թեև դեռևս չի ներկայացվել, սակայն լրատվամիջոցները գրեթե ամեն շաբաթ նոր տեղեկություն են ներկայացնում սպասված նորույթի վերաբերյալ:
Այժմ Business Insider-ը գրում է, որ սմարթֆոնը կարող է արժենալ 1.200 կամ նույնիսկ դրանից ավելի թանկ՝ 1.500 դոլար:
Նման կանխատեսում է արել Ջոն Գրուբերը, որը հայտնի է ավելի վաղ iPhone-ի վերաբերյալ արված ճշգրիտ կանխատեսոմներով:
«Կարծում եմ՝ iPhone 8-ի գինը կսկսվի 1.200 դոլարից, իսկ դրա կատարելագործված մոդելները կարող են արժենալ 1.300-1.500 դոլար»,-կարծիք է հայտնել բլոգերը:
Ոլորտի մյուս մասնագետները համարում են, որ բարձր գինը կարող է զգալի նվազեցնել iPhone-ի պահանջարկը:
Հայտնի է, որ հեռախոսի OLED էկրանը լինելու է աննախադեպ մեծ ու ձգվելու է առաջնամասի ծայրից ծայր: Դրա տարբեր մոդելները կկոչվեն Pro և Edition:










