Microsoft-ը հրաժարվել է թարմացումներ թողարկել Windows Phone-ի համար

14:57 • 12.07.17

Ամերիկյան Microsoft ընկերությունը հայտնել է, որ հրաժարվում է թարմացումներ թողարկել իր Windows Phone 8.1 բջջային օպերացիոն համակարգի համար: Այս մասին գրում է The Verge-ը:

Սա նշանակում է, որ օպերացիոն համակարգի այս տարբերակն այլևս չի ստանա անվտանգության և այլ թարմացումներ: Որոշման պատճառն այն է, որ համաշխարհային շուկայում այս օպերացիոն համակարգը պահանջարկ չունի:

Նշվում է, որ Microsoft-ը կշարունակի թարմացումներ թողարկել Windows 10 Mobile-ի համար, որից օգտվում է Windows-ի հիմքով աշխատող սմարթֆոնների օգտատերերի ընդամենը 20 տոկոսը:

Microsoft-ը հրաժարվել է թարմացումներ թողարկել Windows Phone-ի համար