Լատվիացիները ներկայացրել են մեծահարուստների համար նախատեսված Alligator-ը (լուսանկարներ)

09:06 • 12.07.17

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ և թյունինգավորմամբ զբաղվող լատվիական Dartz ընկերությունը ներկայացրել է իր հաջորդ մոդելի նախնական օրինակը, որը ստացել է Prombron Black Alligator անվանումը: 


Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ընկերության հիմնադիր-ղեկավար Լեո Յանկելովիչն ընդգծել է, որ դա ընդամենը նախնական օրինակն է, ու մեքենայի վերջնական տարբերակը դեռևս ստեղծման ընթացքի մեջ է:

Նա նաև մանրամասնել է, որ Prombron Black Alligator-ը ստեղծվել է Mercedes-AMG GLS63 մոդելի հիմքով և համալրված է 5.5լ աշխատանքային ծավալով, երկտուրբո V8 շարժիչով, որը, գնորդի ցանկության դեպքում, կարող է մինչև 1.600 ձիաուժ հզորություն ստանալ:

Արտաքուստ զրահապատ մեքենան պատրաստված է գերդիմացկուն Kevlar մանրաթելի, ածխածնային մանրաթելի ու պողպատի համադրության արդյունքում ստացված նյութից:

Ներքին սրահը զարդարում են 30.000 դոլար արժողությամբ ալիգատորի կաշին, 292 սև ադամանդն ու 2 մեծ սուտակը:

Մեքենան արդեն հասանելի է նախնական պատվերի համար:

 

dartz-black-alligator-4-640x427-c 

dartz-black-alligator-5-640x427-c

dartz-black-alligator-6-640x427-c

dartz-black-alligator-7-640x427-c

Լատվիացիները ներկայացրել են մեծահարուստների համար նախատեսված Alligator-ը (լուսանկարներ)