Ամերիկացի գիտնականները ցուցադրել են իրենց մարմիններով «Էյֆելյան աշտարակ» կառուցող մրջյուններին (տեսանյութ)

15:28 • 12.07.17

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մրջյուններն ի վիճակի են առանց համակարգման իրենց մարմիններով կառույցներ ստեղծել, որոնք նման են Էյֆելյան աշտարակի կառուցվածքին: Հետազոտողների եզրակացությունների համաձայն՝ յուրաքանչյուր միջատ հետևում է մի քանի հիմնարար կանոնի և անգիտակցաբար մասնակցում «շինարարությանը»: Կենսաբանների փորձերից մեկը ցուցադրող տեսանյութը հրապարակվել է Phys.org կայքում:

Գիտնականների համաձայն՝ մրջյունները կարող են կամուրջներ և ուղղահայաց կառույցներ ստեղծել՝ կառչելով իրարից. այս դեպքում յուրաքանչյուր մրջյուն իր մարմնով պահում է երեք ազգակցի: Այս հարաբերակցությունը պահպանելու և քաշի լավագույն բաշխումն ապահովելու համար մրջյունները լայնացնում են կառույցի հիմքը, ինչը մյուս միջատներին հնարավորություն է տալիս բարձրացնել կառույցի բարձրությունը:

Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ մրջյունների կառուցած աշտարակն անընդհատ թարմանում է. ամենաներքևում գտնվող միջատները լքում են կառույցը և բարձրանում վերև, այնուհետև աստիճանաբար շարժվում հիմքի ուղղությամբ:

 

Ամերիկացի գիտնականները ցուցադրել են իրենց մարմիններով «Էյֆելյան աշտարակ» կառուցող մրջյուններին (տեսանյութ)