Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որ տարիքից խորհուրդ չի տրվում ակումբներ գնալ

18:07 • 12.07.17

Բրիտանական Currys PC World ընկերությունը հետազոտություն է անցկացրել և պարզել՝ որ տարիքից խորհուրդ չի տրվում ակումբներ գնալ և երեկույթների մասնակցել: Հետազոտության արդյունքներին անդրադարձել է Mixmag-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հետազոտությանը մասնակցել է Միացյալ Թագավորության հինգ հազար բնակիչ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 37 տարեկան հասակն այն սահմանն է, որից հետո «ակումբների և երեկույթների այցելությունը ողբերգություն է դառնում»:

Նշվում է, որ արդեն 31 տարեկանից զվարճալի ժամանցի սիրահարները նախընտրում են մնալ տանը և երեկույթներն ընկալում որպես անցանկալի փորձ:

Ընդ որում, հետազոտողներն ընդգծում են, որ չափահաս բրիտանացիներն ընդհանուր առմամբ հատուկ հետաքրքրություն չեն ցուցաբերում դիսկոտեկների նկատմամբ: Գիտնականները կապում են այս միտումն այն փաստի հետ, որ տեխնոլոգիաների տարածումը կարող է ամբողջությամբ լցնել ժամանակակից մարդու ազատ ժամանակը:

Հարցվածները երեկույթներից հրաժարվելու պատճառների ցանկում ներառել են մշտական զուգընկերոջ հայտնվելը, ընտանիքը, պատրաստվելու ցանկության բացակայությունը կամ ֆինանսական խնդիրները:

Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որ տարիքից խորհուրդ չի տրվում ակումբներ գնալ