Անտարկտիկայից պոկվել է Լոնդոնից 4 անգամ մեծ սառցաբեկոր

14:24 • 12.07.17

Անտարկտիկայից պոկվել է պատմության մեջ ամենամեծ սառցաբեկորներից մեկը, որը 4 անգամ ավելի մեծ է Լոնդոնից և իր չափով համարժեք է Ուելսի զբաղեցրած տարածքի մեկ քառորդին:

Ինչպես նշում է The Independent-ը, մոտավորապես 6.000ք/կմ մակերեսով բեկորն անջատվել է Լարսեն Սի (Larsen C) շելֆից: Արդյունքում գոյացել է մարդկությանը երբևէ հանդիպած մեծագույն սառցաբեկորներից մեկը:

Նշվում է, որ գիտնականները վաղուց էին կանխատեսել դրա անջատումը հիմնական շելֆից: Առաջին անգամ ճաքը նկատվել էր 2011թ., իսկ 2014թ. սկսած այն սկսել էր արագ մեծանալ:

Ենթադրվում է, որ քամիների ազդեցության տակ, սառցաբեկորը կհայտնվի Ատլանտյան օվկիանոսում: