KFC-ն սեփական սմարթֆոնն է թողարկել (տեսանյութ)
Հանրահայտ KFC արագ սննդի ռեստորանների ցանցը չինական Huawei տեխնոլոգիական ընկերության հետ համագործակացության արդյունքում ներկայացրել է սեփական սմարթֆոնը, որն արտադրվելու է սահմանափակ քանակով ու կոչվում է Enjoy 7: Դրա վրա դաջված է KFC-ի խորհրդանիշը համարվող գնդապետ Սանդերսի պատկերը:
Ինչպես նշում է CNBC-ն, սմարթֆոնը թողարկվել է Չինաստանում՝ այդ երկրում KFC-ի գործունեության 30-ամյակի կապակցությամբ:
Սարքն ունի 1280X720 լուծաչափով 5 դյույմանոց էկրան, Qualcomm Snapdragon 425 քառամիջուկ պրոցեսոր, 3 գիգաբայթ ծավալով օպերատիվ հիշողություն:
«KFC-ն և Huawei-ն դարձել են անցած 30 տարվա ընթացքում Չինաստանի բուռն զարգացման խորհրդանիշները: Մեր համագործակցությունը յուրատեսակ հարգանքի տուրք է այդ ժամանակահատվածին»,-ասել է KFC-ի ներկայացուցիչը:
Հեռախոսն արժե 160 դոլար: Այն կարտադրվի 5.000 օրինակով:










