Արտասովոր մթերքներ, որոնք այլմոլորակային գտածոների տեսք ունեն (լուսանկարներ)

22:01 • 13.07.17

Տարբեր մթերքներից ուտեստներ պատրաստելիս և ճաշակելիս չենք պատկերացնում, որ դրանք կարող են նաև այլ տեսք կամ գույն ունենալ: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով աշխարհի տարբեր մասերում աճեցված ամենաարտասովոր մթերքներից մի քանիսը, որոնք զարմացրել են անգամ գյուղատնտեսներին:


1.Ծիածանագույն եգիպտացորեն

Կիսաթափանցիկ և ծիածանի գույներով լցված հատիկներով եգիպտացորենն աճեցրել է ամերիկացի ֆերմեր Կարլ Բարնսը: Այն եփելիս չի կորցնում իր գույնը, սակայն բավականին կոշտ է և դժվար է ուտել: Դրանից հիմնականում փոփկորն և ալյուր են պատրաստում:  

 

2. Ռոմանեսկո կաղամբ

Այն աճեցրել են իտալացիները ծաղկակաղամբի և բրոկկոլի խաչասերման շնորհիվ:

 

 

3. Մանուշակագույն կարտոֆիլ

Այն բաթաթի տարատեսակներից մեկն է, որի հայրենիքը Պերուն և Կոլումբիան են: Առողջ սնվելու կողմնակիցները շատ են օգտագործում այս բանջարեղենը: Այն լի է հակաօքսիդանտներով և օգտակար է մի շարք հիվանդություններից խուսափելու համար:

 

 

4.Գունավոր ծաղկակաղամբ

Ծաղկակաղամբի գունավոր տեսակներն այլևս իրականություն են: Ի դեպ, դրանք նույնպես պարունակում են նույն օգտակար հատկությունները, որոնք և սպիտակը:

 

 

5.Չինական դառը դդում

Այս մթերքը բավականին մեծ տարածում ունի Ասիայում, սակայն կարևոր է այն ճիշտ պատրաստելը. դդմի պտղամիսը դառն է, իսկ հյութը հում վիճակում անգամ թունավոր է: Այն սակայն օգտակար հատկություններ ունի, պարունակում է երկաթ, կալցիում, կալիում: Գիտնականները նաև պարզել են, որ այն ունակ է սպանել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները:

 

 

6.Ձմերուկային բողկ

Թեև այս բանջարեղենի անվանումն ասոցացվում է ձմերուկի հետ, այն բոլորովին քաղցր համ չունի: Համով այն չի տարբերվում սովորական բողկից, սակայն առավել հետաքրքիր տեսք ունի:

 



  
 

 

Արտասովոր մթերքներ, որոնք այլմոլորակային գտածոների տեսք ունեն (լուսանկարներ)