Անտարկտիդայից պոկված ահռելի սառցաբեկորը տասնյակ տարիների կյանք կունենա. գիտնականներ (լուսանկարներ)
Հուլիսի 12-ին Անտարկտիդայից պոկված ահռելի սառցաբեկորը, որը համարվում է մադկության երբևէ տեսած մեծագույն սառցաբեկորներից մեկը, կարող է պահպանվել տասնյակ տարիներ:
Ինչպես նշում է korrespondent.net-ը նման կարծիք է հայտնել Սուոնսիի համալսարանի պրոֆեսոր, անտարկտիկական MIDAS ծրագրի ղեկավար Էդրիան Լաքմենը:
«Այս սառցաբեկորը պատմության մեջ խոշորագույններից է, և դրա ապագան կանխատեսելը բարդ է: Այն կարող է մի կտորի տեսքով մնալ, բայց առավել հավանական է, որ կմասնատվի: Սառույցի մի մասը կարող է տասնամյակներ շարունակ մնալ այդ շրջանում, իսկ մյուս մասերը կարող են լողալով հասնել դեպի հյուսիս»,-ասել է պրոֆեսորը:
Այժմ գիտնականները մտադիր են հետևել պոկված սառցաբեկորի տեղաշարժին: Հայտնի է, որ Լարսեն C-ի շելֆից պոկված բեկորն իր չափով քառակի մեծ է Լոնդոնից ու կշռում է մոտ 1 տրլն տոննա:














