ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի հսկայական կարմիր կետի ամենապարզ լուսանկարները (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Յուպիտեր մոլորակի ահռելի կարմիր կետի երբևէ ամենամոտ տարածությունից արված լուսանկարները:
Ինչպես նշում է The Guardian-ը, լուսանկարները ֆիքսել է գործակալության Juno արբանյակը, որը 6 տարի տևած ուղևորությունից հետո վերջապես հասել է հսկա մոլորակին ու զբաղվում է դրա ուսումնասիրությամբ:
Պարբերականը մանրամասնում է, որ 16.000 կմ լայնությամբ ահռելի կետն իրականում իրենից չդադարող փոթորիկ է ներկայացնում:
Նշվում է, որ լուսանկարներն արվել են երկուշաբթի, երբ Juno-ն մոլորակի մակերևույթից գտնվել է 3.500կմ հեռավորության վրա:
Հայտնի է, որ 2011թ. տիեզերք արձակված և 1.1 մլրդ դոլար արժողությամբ Juno արբանյակի հիմնական առաջադրանքն է պարզել՝ ինչից է կազմված մոլորակը:













