YouTube-ի 12-ամյա պատմությունը ցուցադրվել է մեկ տեսանյութում

20:37 • 13.07.17

Համացանցում 2 րոպե տևողությամբ հոլովակ է հրապարակվել, որում ցուցադրվում է աշխարհում ամենահայտնի տեսահոսթինգի 12-ամյա էվոլյուցիան:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, տեսանյութը հրապարակվել է YouTube-ի 4096 ալիքում: Տեսահոլովակի սկզբում ցուցադրվում է տեսահոսթինգի` 2005-ին տեղի ունեցած մեկնարկի պահը, երբ այն նման էր սովորական որոնողական համակարգի:

Աղբյուրը նշում է, որ առաջին տարիներին YouTube-ում գերակշռում էին սովորական տնային պայմաններում նկարահանված տեսանյութերը: Իսկ ավելի ուշ` 2007-ին, սկսեցին հայտնվել հայտնի երգերի քավեր-տարբերակները, ինչպես նաև տարբեր փորձերի տեսանյութեր:  

 

 

 

YouTube-ի 12-ամյա պատմությունը ցուցադրվել է մեկ տեսանյութում