Twitter-ը չի ցանկանում արգելափակել Թրամփի օգտահաշիվը՝ չնայած նրա վիրավորական բնույթի հրապարակումներին
Twitter-ի տնօրենների խորհրդի նախագահ Օմիդ Կորդեստանին հայտնել է, որ իրենք նպատակահարմար չեն գտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-յան օգտահաշիվն արգելափակելը՝ չնայած նրա վիրավորական արտահայտություններին:
Նշենք, որ Թրամփի սկանդալային ու վիրավորանք պարունակող հրապարակումները սոցցանցում կապված են լինում հիմնականում լրագրողների գործունեության հետ:
Bloomberg-ի հետ զրույցում Կորդեստանին նշել է, որ չնայած այդ ամենին՝ հետաքրքրությունը Թրամփի էջի հանդեպ մեծ է, և դա խթանում է իրենց սոցցանցի տարածումը, ինչի պատճառով իրենք չեն պատրաստվում արգելափակել Թրամփի օգտահաշիվը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը Twitter-ում ունի մոտ 33.7 մլն հետևորդ: Ավելի վաղ նա հայտարարել է, որ չէր օգտվի սոցցանցից, եթե չլիներ «լրատվամիջոցների անբարեխղճությունը»:










