Fiat-ն ավելի քան 1 մլն մեքենա է հետ կանչում ողջ աշխարհում
Fiat Chrysler Automobiles ավտոկոնցեռնը 1.33 մլն ավտոմեքենա է ետ կանչում ողջ աշխարհում` անվտանգության բարձիկների և գեներատորների հետ կապված խնդիրների պատճառով:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` հղում անելով ընկերության պաշտոնական հաղորդագրությունը, շուրջ 770 000 ավտոմեքենա հետ կկանչվեն անվտանգության բարձիկների ինքնաբերաբար բացման խնդիրների պատճառով: Առկա տվյալների համաձայն` այս խնդրի պատճառով 5 մարդ է տուժել, սակայն վթարներ տեղի չեն ունեցել:
Մինչդեռ 565 000 ավտոմեքենա հետ կկանչվի օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում գեներատորի բռնկման հավանականության պատճառով:
Տարեսկզբից FCA կոնցեռնը հայտարարել է ողջ աշխարհում մեքենաների հետ կանչման 10 դեպքի մասին:










