Կրոնը հոգեկան հիվանդություն է. ամերիկացի նյարդաբան

23:51 • 16.07.17

Ամերիկացի հանրահայտ նեյրոէնդոկրինոլոգ, Ստենֆորդի համալսարանի կենսաբանության և նեյրոբժշկության պրոֆեսոր Ռոբերտ Սապոլսկին, ով իրեն բնութագրում է որպես աթեիստ, կրոնը համեմատում է հոգեկան խանգարման հետ:

 

Ինչպես գրում է The Independent-ը, իր տեսակետը գիտնականը ներկայացրել է դեռևս 2002-ին` «Ազատություն կրոնից» հիմնադրամի կողմից մրցանակ ստանալիս:

 

Ռոբերտ Սապոլսկիի պատմելով՝ ինքը մեծացել է հրեական համայնքում և կրոնական դաստիարակություն է ստացել մինչև 13 տարեկանը: Դեռահասության տարիներին նա որոշում է կայացրել հեռու մնալ բոլոր տեսակի կրոններից:

 

Նա կրոնը հաճախ համեմատում է շիզոֆրենիայի հետ` մեկնաբանելով, որ տարբեր գրքերում նկարագրված «մարգարեների» գործողությունները բնորոշ են հիվանդության ախտանիշներին:

 

 

Կրոնը հոգեկան հիվանդություն է. ամերիկացի նյարդաբան