Իլոն Մասկը պատմել է՝ ինչն է մարդկության գոյության գլխավոր սպառնալիքը
Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը Նահանգապետերի ազգային ընկերակցության հանդիպման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ արհեստական ուղեղը հիմնական սպառնալիքն է, որին մարդկությունը որպես քաղաքակրթություն բախվելու է:
Այս մասին գրում է Fortune-ը:
Մասկը մտավախություն է հայտնել առ այն, որ ծրագրավորողները, առավել առաջադեմ տեխնոլոգիաներ ստեղծելու մղումով տարված, կարող են մոռանալ արհեստական ուղեղի ներկայացրած վտանգների մասին:
«Ռոբոտները կարող են պատերազմ սկսել՝ թողարկելով կեղծ նորություններ ու մամուլի հաղորդագրություններ, կեղծելով էլեկտրոնային փոստի գրանցումներն ու մանիպուլյացիաների ենթարկելով տեղեկատվությունը»,-նախազգուշացրել է միլիարդատերը՝ նկատելով, որ «գիրը սրից զորեղ է»:
Մասկը մանրամասնել է, որ մատչում ունի դեպի ամենաառաջադեմ արհեստական ուղեղը, ուստի՝ կոչ է անում բոլորին հավատալ իր ասածներին:
Նրա կարծիքով՝ այս բնագավառում անհրաժեշտ է պետական կարգավորում, որը յուրօրինակ զսպիչ ուժ կլիներ տեխնոլոգիական մրցապայքարում ներառված ընկերությունների համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մասկը ներկայացրել էր մարդկային ուղեղը համակարգչին միացնող տեխնոլոգիա:










