iPhone-ի օգտատերերը հաքերային հարձակման են ենթարկվել սփամ-նամակների միջոցով
Չարագործները խաբեությամբ Apple-ի օգտատերերից բանկային քարտերի տվյալներ են շորթում՝ սփամ-նամակներ ուղարկելով iTunes Store-ում գոյություն չունեցող գնման գործարքի մասին: Այդ մասին ասված է համակարգչային անվտանգության ոլորտում աշխատող ESET ընկերության մամուլի հաղորդագրությունում, հայտնում է gazeta.ru-ն:
Կեղծ նամակը օգտատիրոջը հայտնում է երգչուհի Ռիհաննայի ալբոմի գնման մասին և առաջարկում է անտեսել հաղորդագրությունը՝ գնումը հաստատելով, կամ անցնել հղումով՝ գործարքը չեղարկելու համար: Հղումը տանում է կայք, որը խնդրում է ներմուծել Apple ID-ն, գաղտնաբառը և այլ անձնական տվյալներ, ներառյալ՝ անունը, հեռախոսահամարը, ծննդյան ամսաթիվը և բանկային քարտի մասին տվյալները:
Տվյալները լրացնելուց հետո՝ օգտատերը տեղափոխվում է իրական iTunes-ի կայք, իսկ հաքերները ստանում են ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, որը հետագայում կարող են օգտագործել իրենց գործարքների համար:










