Կալիֆորնիայում ռոբոտ-պահակը մտել է շատրվանի մեջ և փչացել (լուսանկարներ)

13:20 • 18.07.17

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առևտրի կենտրոններից մեկում տեղակայված ընկերության ռոբոտ-պահակը մտել է շատրվանի մեջ և փչացել: Այս մասին հայտնում է Mashable-ը՝ հրապարակելով միջադեպի լուսանկարները:

Հայտնի է, որ այս տեսակի ռոբոտները հետևում են կարգապահությանը, տեսանյութեր նկարահանում և ուղիղ եթերով հեռարձակում օպերատորին:

Նշվում է, որ ռոբոտի անսպասելի որոշման հստակ պատճառը դեռևս անհայտ է:

«Միջադեպի հանգամանքները պարզվում են: Ռոբոտի գործողություններից ոչ մեկը չի ներգրավվել կամ տուժել: Այս շաբաթ ընկերությանը նոր ռոբոտ կտրամադրվի՝ համաձայն ծառայության պայմանագրին», - ասել է կորուստ կրած ընկերության ներկայացուցիչ Սթեյսի Դին Սթիվենսը:

 

 

 

 

 

 

 

 

Կալիֆորնիայում ռոբոտ-պահակը մտել է շատրվանի մեջ և փչացել (լուսանկարներ)