Գիտնականները ստեղծել են դաջվածքի պես մաշկին կպչող զգայակներ, որոնք հետևում են առողջությանը

15:26 • 18.07.17

Գիտնականները ստեղծել են գերբարակ կրելի զգայակներ, որոնք դաջվածքի պես կպնում են մաշկին ու տեղեկություններ հավաքում կրողի առողջական վիճակի մասին:

Ինչպես նշում է The Verge-ը, դրանք արտաքնապես նման են ներկայում խիստ ոճային համարվող ոսկեգույն ժամանակավոր դաջվածքներին ու շատ հարմար են երկարատև բժշկական հսկողության տակ գտնվողների դեպքում:

Դրանք հարմար են կրելու համար, քանի որ մարդիկ ընդհանրապես չեն զգում դրանց առկայությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ փորձարկման ընթացքում մարդիկ կրել են զգայակներն ու փաստել, որ դրանք որևէ նեղություն չեն պատճառում, չեն սահմանափակում շարժումները:

 

Գիտնականները ստեղծել են դաջվածքի պես մաշկին կպչող զգայակներ, որոնք հետևում են առողջությանը