ԱՄՆ-ն փորձարկել է բալիստիկ հրթիռից 50.000 անգամ հզոր նոր լազերային զենք

09:39 • 18.07.17

Միացյալ Նահանգների Ռազմածովային նավատորմը Պարսից ծոցում հաջողությամբ փորձարկել է նոր լազերային զենք, հայտնում է CNN-ը:

Լազերային զենքի համակարգը (LaWS) տեղակայված է եղել USS Ponce ռազմանավի վրա:

Նավապետ Քրիսթոֆեր Ուելսը հայտարարել է, որ այս զենքն ավելի հստակ է նշանակետին խփում, քան փամփուշտը: Այն նեղ մասնագիտացված զենք է, որը կարող է օգտագործվել մի շարք նպատակներով:

Նորագույն զենքն ունակ է խոցել լույսի արագությամբ ընթացող օբյեկտներ: Այն 50.000 անգամ ավելի հզոր է միջմայրցմաքային բալիստիկ հրթիռից:

Հայտնի է, որ փորձարկման ընթացքում որպես թիրախ օգտագործվել  է անօդաչու ինքնաթիռ, որը հարվածից հետո ընկել է ծովը: 

Ըստ լեյտենանտ Քեյլ Հյուսի՝ զենքը գործել է ամբողջովին անձայն և աներևակայելիորեն արդյունավետ:



 

ԱՄՆ-ն փորձարկել է բալիստիկ հրթիռից 50.000 անգամ հզոր նոր լազերային զենք