Հսկա տիրանոզավրերը ոչ թե վազել, այլ քայլել են. բրիտանացի գիտնականներ

20:06 • 19.07.17

Հսկայական տիրանոզավրի չափսերն ու քաշը թույլ չէին տա կենդանուն շարժվել ավելի քան 20 կմ/ժամ արագությամբ:  

BBC-ի հաղորդմամբ՝ այս եզրահանգմանն են եկել Մանչեսթերի համալսարանի գիտնականները` համակարգչային մոդելավորման նորագույն համակարգի օգնությամբ իրականացված հետազոտության արդյունքում:  

Նախնական արդյունքները, որոնք հիմնված են տիրանոզավրի մկանային զանգվածի մասին տվյալների վրա, ենթադրում են, որ կենդանու տեղաշարժման արագությունը կարող է հասնել 30 կմ/ժամի: Սակայն, երբ գիտնականներն ուղղումներ են կատարել` հաշվի առնելով հսկայական մողեսի կմախքի յուրահատկությունները, համակարգը մեկ այլ արդյունք է ցույց տվել` ընդամենը 20 կմ/ժամ: 

Եթե տիրանոզավրը որոշեր արագ քայլքից անցնել վազքի, ապա նրա ոտքերը չէին դիմանա մարմնի քաշին: 

Տիրանոզավրը դինոզավրերի ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչն է, և հնագետներն արդեն վաղուց բանավեճերի մեջ են նրա տեղաշարժման արագության վերաբերյալ:

 

 

 

Հսկա տիրանոզավրերը ոչ թե վազել, այլ քայլել են. բրիտանացի գիտնականներ