Google-ը «խելացի լրահոսի» ծառայություն է գործարկել

22:44 • 19.07.17

Google ընկերությունը ներկայացրել է անհատականացված լրահոս ծառայությունը, որը ձևավորվում է յուրաքանչյուր օգտատիրոջ նախասիրությունների հիման վրա: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում: 

Նշվում է, որ նոր լրահոսում օգտատիրոջը կառաջարկվի նորություններ, տեսանյութեր, նշումներ, երաժշտություն և այլ նյութեր ընտրել` ըստ նրա նախորդ որոնումների: 

Օգտատիրոջը հետքրքրող նյութերի մասին տեղեկություններ կվերցվեն տարբեր հարթակներից։ Օգտատերը կկարողանա նաև բաժանորդագրվել տարբեր հետաքրքիր նյութերի ու թեմաների` սեղմելով Follow ստեղնը:

 

 

Google-ը «խելացի լրահոսի» ծառայություն է գործարկել