Mercedes-Benz-ը ներկայացրել է իր առաջին փիքափը (լուսանկարներ)

11:41 • 19.07.17

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է սեփական արտադրության առաջին սերիական փիքափը, որը ստացել է X-Class անվանումը:

Ինչպես նշում է motor.ru-ն, մոդելի կոնցեպտուալ տարբերակը ներկայացվել էր 2016թ. աշնանը:

Փիքափը կառուցվել է Nissan Navara մեքենայի հիմքով: Այն ունի 5.3մ երկարություն, 1.9մ լայնություն, 1.8մ բարձրություն:

Ի սկզբանե մոդելը կառաջարկվի 2 հատ 4 գլանանի տուրբոդիզելային շարժիչներով: Դրանցից ամեն մեկի աշխատանքային ծավալը կլինի 2.3 լ: Ավելի ուշ կներկայացվի նաև 3 լ աշխատանքային ծավալով, 258 ձիաուժ հզորությամբ  V6 շարժիչով տարբերակը:

Mercedes-Benz X-Class-ի վաճառքը Եվրոպայում կսկսվի նոյեմբերից, իսկ 2018թ. սկզբից այն կհայտնվի նաև Ավստրալիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության շուկաներում:

Գերմանիայում փիքափի գինը կսկսվի 37.000 եվրոյից:

 

 

Mercedes-Benz-ը ներկայացրել է իր առաջին փիքափը (լուսանկարներ)