Կառավարությանը կներկայացվի Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ստեղծելու նախագիծը

16:51 • 19.07.17

Հուլիսի 20-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության հավանությանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին» ՀՀ արձանագրային որոշման նախագիծը:

Հիմնախնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը:

Տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:

Ելնելով ուղևորահոսքի ծավալներից, կորոշվի երթուղիներում անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը: