Apple-ի համահիմնադիրն արդարացրել է iPhone-ի բարձր գինը
Ամերիկյան Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտնել է, որ iPhone-ի բարձր գինը պայմանավորված է սմարթֆոնի բարձր որակով և հուսալիությամբ: Այս մասին նա պատմել է South China Morning Post-ին:
«Apple-ի ապրանքները շատ թանկ են, սակայն դրանց որակն էլ է բարձր: Շատ մարդիկ պատրաստ են վճարել դրա համար, մանավանդ եթե սիրում են Apple-ը»,- ասել է Վոզնյակը չինական Գուանդունում անցկացված տեխնոլոգիական համաժողովի ժամանակ:
Վոզնյակի խոսքով՝ չինացի արտադրողները միշտ գտնում են խելամիտ որոշումներ, որոնք թույլ են տալիս իջեցնել գինը՝ միաժամանակ պահպանելով սմարթֆոնի ֆունկցիոնալությունը:
«Դրանք մշակված են խելքով, գեղեցիկ տեսք ունեն, իսկ գնային առումով հասանելի են միջին վիճակագրական սպառողին», - ասել է նա:










