Facebook-ը պատրաստվում է շուտով նաև լրատվական ծառայություն ներմուծել
Facebook սոցցանցը պատրաստվում է գործարկել լրատվական ծառայություն, որի հիմքում վճարովի բաժանորդագրությունը կլինի, գրում է Interfax գործակալությունը։
Ծառայությունը ստեղծվելու է արդեն իսկ գոյություն ունեցող «Արագ հոդվածներ» ֆունկցիայի հիմքով, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին տարբեր լրատվական կայքերի հոդվածները կարդալ իրենց լրատվական ժապավենում։
Սակայն Facebook-ը պատրաստվում է սահմանափակել նման հոդվածների դիտումը՝ օգտատերերին առաջարկելով հրատարակիչների կայքերի հղումներ, որպեսզի վճարովի բաժանորդագրություն իրականացնի։ Բացի այդ կլինի նաև սահմանափակում՝ տրամադրելով միայն10 լուրի անվճար ընթերցման հնարավորություն։










