Ավստրալիան 20.000 տարով ավելի շուտ է բնակեցվել, քան Եվրոպան. գիտնականներ
Գիտնականների անցկացրած նոր հետազոտության արդյունքների համաձայն՝ Ավստրալիան մոտ 20.000 տարով ավելի շուտ է բնակեցվել, քան Եվրոպան:
Ինչպես նշում է The Independent-ը, երբ առաջին մարդիկ ոտք են դրել Հին աշխարհամաս, մարդիկ արդեն 20.000 տարի ապրել են Ավստրալիայում:
Աղբյուրը նկատում է, որ գիտնականները նման եզրակացության են հանգել, երբ Ավստրալիայի հյուսիսում հայտնաբերել են կլորացված շեղբով քարե կացիններ, ժայռապատկերներ անելու գործիքներ ու մի շարք այլ իրեր:
Դա թույլ է տվել ենթադրել, որ Ավստրալիան բնակեցվել է 65.000 տարի առաջ:
Մինչդեռ Եվրոպայում մարդու բնակության վերաբերյալ ապացույցներն ունեն 45.000 տարվա հնություն:










